ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանում անհետացած Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի որոնումները դժվարեցված են անբարենպաստ եղանակային պայմաններով, ինչը թույլ չի տալիս գործողությանը ներգրավել ուղղաթիռներ: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանն են հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում: Աղբյուրի համաձայն, որոնողական աշխատանքները տարվում են հայկական եւ ռուսական զինվորականների միացյալ ուժերով` Հայաստանի արտակարգ իրավիճակների վարչության մասնակցությամբ: Ինչպես նշել են նախարարությունում, կապը ինքնաթիռի հետ ընդհատվել է 12.53-ին տեղի ժամանակով, երբ ուսումնավարժական թռիչք կատարող ՄիԳ-29 ինքնաթիռը գտնվում էր Հայաստանի հյուսիս-արեւմտյան շրջանում` Արթիկ քաղաքի մոտ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---