ՌԴ-ն զորավարժություններ կանցկացնի Հայաստանում Իրանին հնարավոր հարվածի պատճառո՞վ![]() 16 հունվարի 2012 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը սկսել է պատրաստվել «Կովկաս – 2012» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին, գրում է «Նեզավիսիմայա Գազետա»-ն: Ռազմական գերատեսչության պաշտոնական տեղեկատվության համաձայն, ի տարբերություն անցյալ տարվա նմանատիպ զորավարժություններից, այս զորավարժություններն ավելի մասշտաբային կլինեն և առավել մոտեցված ներկայիս ռազմաքաղաքական իրողություններին: Թերթի կարծիքով` զորավարժությունները տեղի կունենան ոչ միայն Ռուսաստանի հարավում, այլև Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Հայաստանի տարածքում: «Կովկաս – 2012» ՌՀՇԶ-ն, որը ծրագրված է սեպտեմբերին, այս տարի զինված ուժերի գործունեության գլխավոր իրադարձությունը կդառնա: Դիտարժան է, որ այդ զորավարժություններն առաջին անգամ լինելու են ոչ թե օպերատիվ-մարտավարական, այլ ռազմավարական: Այսինքն, ՌՀՇԶ հանձնարարությունների մշակմանը մասնակցելու է երկրի ողջ ռազմական կազմակերպությունը: Ինչպես ենթադրում է Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար, ռազմական գիտությունների թեկնածու, գնդապետ Անատոլի Ցիգանոկը, «ՌՀՇԶ նախապատրաստական միջոցառումները, ըստ ամենայնի, արդեն սկսվել են` շատ առումներով կապված Պարսից ծոցում ռազմական լարվածության ուժեղացման հետ»: «Իրանի դեմ հնարավոր պատերազմի մեջ կարող են ներքաշվել Հարավային Կովկասի որոշ հետխորհրդային երկրներ: Այդ դեպքում ինչպե՞ս ապահովել արտասահմանում, օրինակ` Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի խմբավորումների մարտունակությունը: Ըստ երևույթին, Գլխավոր շտաբը ինչ-որ նախազգուշացնող միջոցառումներ կձեռնարկի, այդ թվում` կսովորի կազմակերպել զորքերի թիկունքային սպառազինությունը կրիտիկական պայմաններում»,- ասում է փորձագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |