Հրապարակվել են Ադրբեջանում մեծամասշտաբ հաքերային հարձակման մասին տվյալները![]() 16 հունվարի 2012 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Անհայտ հաքերների կողմից կոտրվել են կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՆԳՆ և Ադրբեջանի Սահմանադրական դատարանի, իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության, Պետական մաքսային կոմիտեի, Trend գործակալության և մի շարք այլ կայքեր: Ընդհանուր առմամբ հարձակման են ենթարկվել ավելի քան 20 կայքեր: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հաքերները, որոնք ներկայանում են որպես «մահմեդական վեբ-ինժեներներ», լրատվական գործակալություններից մեկին են հղել մի նամակ, որն ունի հետևյալ բովանդակությունը. «Հանուն Ալլահի, ով խափանում է խաբեբաների խորամանկությունները: Արդեն ավելի քան 10 տարի է, ինչ մեդիայի և վեբ-կայքերի որոշ օրգաններ, որոնք նպաստում են ԱՄՆ, Արևմուտքի և Իսրայելի հետախուզությանը, բռնել են սրբազան իսլամի դեմ անարժան պատերազմի ուղին: Իսլամիստ վեբ-ինժեներների խումբը որոշում է կայացրել հակահարված տալ թշնամու վիրտուալ հարձակմանը: Որպես այդ հակահարվածի դրսևորում ընդունեք այն խնդիրները, որոնք կանգնելու են հակաիսլամական կայքերի առջև»: ՏՏ-մասնագետները սկսել են բացահայտել Ադրբեջանի դեմ կիբերհանցագործությունների աղբյուրները և հաստատել են, որ հարձակումը իրականցվել է Իրանի տարածքում գտնվող համակարգիչներից և ip-հասցեից: Երկուշաբթի զանգվածային հաքերային հարձակման են ենթարկվել իսրայելական «Էլ-Ալի» ավիաընկերության և թելավիվյան արժեթղթերի կայքերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղելով «Կոլ Իսրայել» ռադիոկայանին: Ինչպես հաղորդվում է, սերվերների աշխատանքների խաթարումը չի ազդել բորսայական առևտրի վրա, սակայն խնդիրներ է առաջացրել կայքերի աշխատանքում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |