Սերգեյ Լավրովը Ուիլյամ Բերնսի հետ քննարկել է իրանական հիմնահարցը

Սերգեյ Լավրովը Ուիլյամ Բերնսի հետ քննարկել է իրանական հիմնահարցը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ և քննարկել իրադրությունը Իրանում և Սիրիայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ին:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև իրադրությունն Իրանի շուրջ և դրությունը Սիրիայում»,- հաղորդել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության բաժինը:

Հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Մայքլ Մակֆոլը, որը Մոսկվա է ժամանել հունվարի 14-ին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---