«Նարեկացի» արվեստի միությունում երաժշտասերները հանդիպելու են գերմանացի կոմպոզիտոր Մարկուս Բոյթերի հետ

«Նարեկացի» արվեստի միությունում երաժշտասերները հանդիպելու են գերմանացի կոմպոզիտոր Մարկուս Բոյթերի հետ

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին «Նարեկացի» արվեստի միության երևանյան մասնաճյուղում «Հանդիպում կոմպոզիտորների հետ շարք»-ի շրջանակում հանդես կգա գերմանացի կոմպոզիտոր Մարկուս Բոյթերը: Զրույցի թեման ` «Երաժշտության ստեղծումն ու հանկարծաստեղծումը դաշտային ձայնագրության մեթոդով»:

Կոմպոզիտորը ներկայացնում է դաշտային ձայնագրության առանձնահատկությունները և մեթոդի ազդեցությունը հանրամատչելի ու էլեկտրոակուստիկ երաժշտության վրա: Վերլուծություններն ու տեսականացումները գերմանական «Բրեյնթիքետ (Brainticket)» և «Այնշտրուրցենդը Նոյբաութեն (Einstrurzende Neubauten)» խմբերի երաժշտության օրինակով են:

Մարկուս Բոյթերը «Արտ կոմունա» Արվեստագետների միջազգային կացարանի ներկայացուցիչ է:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---