Լիբիական իշխանությունները պատրաստվում են Քադդաֆիի ենթադրյալ կողմնակիցների զինաթափմանը

PanARMENIAN.Net - Նախորդ հանգստյան օրերին ծագած բռնության ալիքից հետո, որոնց արդյունքում 3 մարդ էր զոհվել և 40 վիրավորվել, լիբիական իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են Քադդաֆիի ենթադրյալ կողմնակիցների զինաթափմանը, որոնք դեռևս շարունակում են հանդես գալ նոր կառավարության դեմ: Այդ մասին հայտնում է BBC Russian-ն: Երկրի մայրաքաղաք Տրիպոլիից 80 կմ հեռավորության վրա գտնվող Գարյան քաղաքի տեղի պաշտոնյաները BBC-ին պատմել են, որ մինչև ատամները զինված գրոհայինները դեռևս մնում են Ասսաբիա քաղաքում: Միջնորդների` հրաձգությունը դադարեցնելու փորձերը, հաջողությամբ չեն ավարտվել: Ավելի վաղ` հունվարին, Լիբիայի ժամանակավոր կառավարության ղեկավարը նախազգուշացրել է քաղաքացիական պատերազմի վտանգի մասին, եթե գրոհայինները չզինաթափվեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---