Եգիպտոսի նախկին նախագահի դատավարությունը կվերսկսվի հունվարի 17-ին

Եգիպտոսի նախկին նախագահի դատավարությունը կվերսկսվի հունվարի 17-ին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի, նրա որդիներ Ալիի և Գամալի, ինչպես նաև ՆԳ նախկին նախարարի և խոշոր գործարար Հուսեյն Սալեմի դատավարությունները դադարեցված են մինչև հունվարի 17-ը, հայտարարել է գործով գլխավոր դատավոր Ահմեդ Ռիֆահատը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին,, համաձայն նրա որոշման, սկսած այդ ժամանակվանից մեկ ամսվա ընթացքում, ընդհուպ մինչև փետրվարի 16-ը ներառյալ, ելույթ են ունենալու դատապարտյալների դատապաշտպանները: Մուբարաքը և Եգիպտոսի ՆԳ նախկին նախարարը մեղադրվում են 2011թ սկզբին խաղաղ ցուցարարներին գնդակոծելու մեջ:

Երկուշաբթի և երեքշաբթի դատական նիստերի ժամանակ դատարանը լսել է հունվարյան ժողովրդական ապստամբության տուժածների դատապաշտպանների ելույթները: Տուժածների դատապաշտպանները կարծում են, որ, չնայած ցուցարաների վրա կրակելու հրամանի ուղիղ ապացույցների բացակայությանը, այնուամենայնիվ, նման գործողությունները չէին կարող իրականացվել առանց բարձրագույն ղեկավարության տեղեկացվածության: Ցուցարարների դատապաշտպանների առաջնորդ Սամիհ Աշուրը դատապարտյալների համար պահանջել է պատժի բարձրագույն ձև:

Հունվարյան ապստամբությունից հետո եգիպտական իշխանությունները, Աշուրի կարծիքով, քայլեր են ձեռնարկել, որպեսզի ցանկացած գնով ճնշվի ազգային դժգոհությունը և կանխվի Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների մասին իրական լուրերի տարածումը: Հունվարի 5-ին Եգիպտոսի Գլխավոր դատախազությունը ևս պահանջել է Մուբարաքի, ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ- Ադլիի և նրա վեց տեղակալների համար մահապատիժ կախաղանի տեսքով:

Մեղադրյալները չեն ընդունում իրենց մեղքը: Նրանց դատապաշտպանները պնդում են, որ ոստիկանության աշխատակիցներին հստակ հրահանգ է տրվել ցուցարարների դեմ զենք չկիառել: Ավելին, ՆԳՆ աշխատակիցները, ովքեր ապահովում էին անվտանգությունը ցույցերի ժամանակ, զինված չեն եղել: Ապստամբության օրերին Եգիպտոսում զոհվել է մոտ 850 մարդ, մի քանի հազարը վիրավորվել են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---