ՄԱԿ-ը օգնություն կցուցաբերի ԱՊԼ դիտորդներին![]() 17 հունվարի 2012 - 09:35 AMT PanARMENIAN.Net - Միացյալ ազգերի կազմակերպությունը օգնություն կցուցաբերի ԱՊԼ դիտորդներին, ովքեր առաքելությամբ գտնվում են Սիրիայում: Այդ մասին հունվարի 16-ին հայտնել է France-Presse գործակալությունը: Ցուցաբերվող օգնության սահմաններում, մասնավորապես, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիսարիատի մասնագետներն իրականացնելու են դիտորդների ուսուցում: ՄԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, ուսուցման գործընթացն իրականանալու է Կահիրեում և կսկսվի այն բանից հետո, երբ կավարտվի Լիգայի պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը: Վերջինս կկայանա ընթացիկ շաբաթվա վերջում: ՄԱԿ-ում ընդգծել են, որ ավելի վաղ ևս պատրաստ էին օգնություն ցուցաբերել ԱՊԼ-ին, սակայն դրա համար անհրաժեշտ էր, որ արաբական պետությունները ֆորմալ հայտ ներկայացնեին: Այն ստացվել է միայն նախօրեին: ԱՊԼ դիտորդները Սիրիայում են գտնվում 2011թ դեկտեմբերից սկսած: Նրանց առաքելության նպատակն է երկրի իշխանությունների գործողությունների մոնիթորինգը`արաբական երկրների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման ծրագրի շրջանակներում: Առաքելությունը բազմիցս խիստ քննադատության է ենթարկվել սիրիական ընդդիմության կողմից, որը դիտորդներին մեղադրում էր ոչ օբյեկտիվության մեջ: Բաշար Ասադի ռեժիմի և Սիրիայում նրա հակառակորդների միջև հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: ՄԱԿ-ի տվյալներով, հակառակորդ կողմերի միջև բախումների զոհ է դարձել մոտ 5500 մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |