Հայաստանի ավելի քան 200 և Վրաստանի մոտ 100 բնակիչներ մնացել են Ռազմական վրացական ճանապարհին

Հայաստանի ավելի քան 200 և Վրաստանի մոտ 100 բնակիչներ մնացել են Ռազմական վրացական ճանապարհին

PanARMENIAN.Net - Հայաստանի ավելի քան 200 և Վրաստանի ավելի քան 100 բնակիչներ մնացել են Դուշեթի շրջանում ձնաբքի պատճառով և սպասում են ձնածածկ Ռազմական-վրացական ճանապարհի մաքրմանը: Ինչպես լրագրողներին նախօրեին հաղորդել են Դուշեթի շրջանի վարչակազմից, ճանապարհի Կազբեգի շրջանի մի շարք հատվածներում, մասնավորապես Խաչի լեռնանցքում ձնածածկի բարձրությունն այսօր հասել է մեկ մետրի, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այդ հատվածներում ձնաբքերը շարունակվում են արդեն երեք օր, ինչը խիստ դժվարացնում է մայրուղու մաքրման աշխատանքները: Ձնահյուսերի վտանգի և այդ տարածքի անանցանելիության պատճառով, տեղի ճանապարհային ծառայության ներկայացուցիչները Դուշեթի շրջան են վերադարձրել հայկական համարնիշերով տասնյակ մեքենաներ, երեք բեռնատարներ և ութ ավտոբուսներ:

Դուշեթի շրջանի վարչակազմի ղեկավարությունը լրագրողներին է հայտնել, որ նրանք Հայաստանի քաղաքացիներն ապահովված են անվճար սնունդով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---