ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Սիրիայի ճգնաժամը հանգուցալուծելու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Սիրիայի ճգնաժամը հանգուցալուծելու համար

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Անվտանգության խորհրդին գործուն միջոցներ ձեռնարկել Սիրիայի ճգնաժամը հանգուցալուծելու համար: Այդ մասին նա հայտարարել է Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Աբու Դաբիում: Պան Գի Մունը նաև կոչ է արել արաբ դիտորդներին շարունակել առաքելությունը Սիրիայում, քանի որ իրավիճակը շարունակում է բարդանալ:

Պան Գի Մունը կոչ է արել ԱԽ-ին միասնական դիրքորոշում մշակել: «Ինձ հայտնի է, որ ԱԽ անդամներն այդ հարցում տարաձայնություններ ունեն, սակայն զոհերի թիվն աճում է: Մենք չենք կարող ոչինչ չանել: Ես կոչ եմ անում որոշում կայացնել»: Ինտերնետ կայքերում նախորդ շաբաթ զետեղված սիրողական տեսակադրերում Զաբադանի քաղաքն է, որը վերահսկում են սիրիացի ապստամբներն այսպես կոչված «Ազատ սիրիական բանակից»: «Ազատ սիրիական բանակը» բաղկացած է այն զինվորներից ու սպաներից, որոնք լքել են Ասադի զինված ուժերը: Հենց նրանք են սպանում խաղաղ բնակիչներին: Մենք պաշտպանում ենք բնակիչներին, նրանք գրոհում են ամեն կողմից: Սակայն, Աստված ցանկանում է, որ այդ շրջան զորքեր չմտնեն, քանի դեռ մենք ողջ ենք»,-ասում է գրոհայիններից մեկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---