Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը շարունակում է գլխավորել Հայաստանի առաջնության մրցաշարը17 հունվարի 2012 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի առաջնության 6-րդ տուրում, որն անցկացվում է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, առաջատար Հրանտ Մելքումյանը հանդիպել է Արման Փաշիկյանի հետ: Պարտիան ավարտվել է ոչ ոքի, սակայն, չնայած դրան, Մելքումյանը 4 միավորով շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը: Հայաստանի գործող չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ է տարել Արտաշես Մինասյանի նկատմամբ, իսկ Զավեն Անդրիասյանն ավելի ուժեղ է գտնվել, քան Լևոն Բաբուջյանը: Հովհաննիսյանն ու Անդրիասյանը հավաքել են 3.5 միավոր և կիսում են 2-3 տեղերը: 6-րդ տուրում հաղթանակ է տոնել նաև Կարեն Գրիգորյանը, ով ավելի ուժեղ է գտնվել Հրայր Սիմոնյանից: Սամվել Տեր-Սահակյան- Ավետիք Գրիգորյան պարտիան ավարտվել է ոչ ոքի: Հունվարի 17-ին շախմատիստները հանգստանում են, իսկ հունվարի 18-ին կկայանա 7-րդ տուրը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |