Սթիվ Վոզնյակ. iPhone-ները զիջում են Android սմարթֆոններին![]() 17 հունվարի 2012 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը CNET-ի հետ հարցազրույցում խոսել է iPhone-ի սահմանափակումների մասին և նշել, որ Android սմարթֆոններն ունեն առավելություններ։ «Իմ հիմնական հեռախոսը iPhone-ն է։ Ինձ դուր է գալիս iPhone-ի գեղեցիկ տեսքը, սակայն ես կուզենայի, որ այն աներ այն ամենն, ինչ անում է Android-ը»,-ասել է Վոզնյակը։ Սթիվ Վոզնյակի այս խոսքերը, այնուամենայնիվ, չեն նշանակում, որ նա նվաստացնում է iPhone-ը։ Նրա հիմնական բողոքը Siri ձայնային կառավարման համակարգն է, քանի որ ըստ նրա այն այլևս չի աշխատում այնպես, ինչպես նա կցանկանար։ Սթիվ Վոզնյակը նաև նշել է, որ նախընտրում է Android հեռախոսների GPS համակարգը և որ խնդիրներ է ունեցել նաև iPhone-ի մարտկոցի երկարակեցության հետ կապված։ Եվ չնայած iPhone-ի այս թերություններին, նա այնուամենայնիվ, խորհուրդ է տալիս օգտագործել iPhone բոլոր նրանց, ում համար խառը և բարդ է Android համակարգը և ովքեր «վախենում են շփվել» համակարգիչների հետ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |