Էդուրադ Հովհաննիսյան. Տեսախցիկների տեղադրումը թույլ կտա խուսափել վարորդների ու ոստիկանության միջև վեճերից![]() ![]() PanARMENIAN.Net - «Տեսախցիկները մեզ նյութեր կտան և կնպաստեն երթևեկության կանոնների պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգությանը»,-հայտարարել է «Աքիլլես» հասարակական կազմակերպության ղեկավար Էդուրադ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Երևանում տեսախցիկների ու արագաչափերի տեղադրումը: Ըստ նրա, դա թույլ կտա խուսափել վարորդների ու ոստիկանության միջև «բախումներից» և այն դեպքերից, երբ վարորդները սկսում են վիճարկել իրենց կողմից ճանապարհային երևեկության կանոնների խախտումը: Հովհաննիսյանը նաև նշել է, որ տեսախցիկների ու արագաչափերի արձանագրած խախտումների մասին տեղեկությունները կվերահսկվեն մի քանի մակարդակով, ինչը թույլ չի տա խուսափել օրինախախտներին պատասխանատվությունից: Հայաստանի ոստիկանության կողմից հայտարարված ճանապարհային երթևեկությանը, շահագործմանը, սպասարկմանը և վերանորոգմանը հետևելու համակարգի ներդրման մրցույթի արդյունքում, ՀՀ ոստիկանության և «Security dream» ընկերության միջև կնքվել է 25 տարվա պայմանագիր: 2011թ ընկերությունը կազմակերպել և շահագործման է հանձնել խախտումների ֆիքսման կենտրոնը, որը Երևանի 10 խաչմերուկում տեղադրել է արագաչափ 15 տեսախցիկներ, ինչպես նաև Երևանի մարդաշատ վայրերում 20 դիտարկման տեսախցիկներ է տեղադրել: Առաջիկա 6 տարիների ընթացքում ծրագիրը կընդլայնվի` կտեղադրվեն արագությունը ֆիքսող 185 տեսախցիկներ Երևանում և մջպետական ավտոմայրուղիներում, ինչպես նաև 90 խաչմերուկներում դիտարկման խցիկներ: 2011-2017թթ ընկերությունը կիրականացնի 9.849562 եվրոյի ներդրում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |