Yandex-ը հրապարակել է Ամանորի նախաշեմին ամենաշատ որոնված թեմաները![]() 17 հունվարի 2012 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Yandex ընկերությունը հրապարակել է 2011-ի դեկտեմբերի 31-ին իր որոնողական համակարգում ամենից շատ որոնված թեմաները։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ օգտագործողները 3,7 միլիոն անգամ փնտրել են Ամանորյա մաղթանքներ, ամանորյա բանաստեղծություններ, մաղթանքներ անգլերեն լեզվով և նման այլ բաներ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ Դե իսկ Ամանորյա խոհարարական հարցումները դարձել են 2-րդ ամենաշատ որոնված թեման դեկտեմբերի 31-ին Yandex-ում։ Օգտագործողները մոտ 1 միլիոն հարցում են կատարել՝ փնտրելով խոհարարական բաղադրատոմսեր, որոնցից ամենից շատ որոնել են «Օլիվյե» աղցանի բաղադրատոմսը՝ ավելի քան 260 000 հարցում։ Ավելի քան 500 000 հարցում վերաբերել է օնլայն հեռուստատեսությանը։ Ամանորի նախաշեմին Yandex-ի օգտագործողները որոնել են անգամ ալկոհոլի ճիշտ օգտագործման մասին տեղեկություններ, ինչպես օրինակ՝ ինչպես խմել տեկիլա։ Yandex-ը համարավում է ամենախոշոր որոնողական համակարգը Ռուսաստանում՝ զբաղեցնելով շուկայի 60%-ը։ 2011-ի սեպտեմբերին Yandex-ը հայտնվել է աշխարհի խոշոր որոնողական համակարգերի ցուցակում 5-րդ տեղում՝ ամսական ունենալով ավելի քան 3 միլիարդ հարցում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |