Սերգեյ Սմագին. Արոնյանը և Կարլսենը ունեն Վեյկ ան Զեեում վերջնական հաջողության հասնելու ամենամեծ շանսերը17 հունվարի 2012 - 13:03 AMT PanARMENIAN.Net - «Լևոն Արոնյանը և Մանգուս Կարլսենը ցուցադրում են ամենաբովանդակային խաղը Վեյկ ան Զեեի առաջնությունում»,- Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սերգեյ Սմագինի խոսքը փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Համաշխարհային վարկանիշի առաջատար Կարլսենը 3 տուրերում հավաքել է 2.5 միավոր և գլխավորում է աղյուսակը, վարկանիշային աղյուսակում երկրորդ Լևոն Արոնյանը զիջում է ընդամենը 0.5 միավորով: «Առաջնության մեկնարկին ամենալավը խաղում էին այն շախմատիստները, ումից որ դա սպասվում էր: Առայժմ ամենալավը խաղում են Արոնյանն ու Կարլսենը: Ֆավորիտները լավ խաղ են ցուցադրում: Արոնյանն, օրինակ, առաջին տուրերում հաղթել է մրցակիցներին` գործադրելով առավելագույն ջանքեր»,-ասել է Սմագինը: 3-րդ տուրում Արոնյանը սև ֆիգուրներով զիջել է Կարլսենին, և Սմագինն ընդգծել է, որ նրենք խաղացել են շատ տպավորիչ պարտիա, որի ընթացքում երկու մրցակիցներն էլ բարձունքում են եղել: «Անհաջող խաղացած էտյուդից հետո, Արոնյանը պաշտպանվում էր մինչև վերջ, և Կարլսենի խաղը մեծ տպավորություն թողեց. Նա պարտիան հաղթեց ամենաբարձր մակարդակով, հատկապես հաշվի առնելով այն, որ Արոնյանի դիմադրության մակարդակը ևս շատ բարձր էր: Կարծում եմ` Լևոն Արոնյանը և Մանգուս Կարլսենը ունեն Վեյկ ան Զեեում վերջնական հաջողության հասնելու ամենամեծ հնարավորությունը»,-հավելել է գրոսմայստերը: 4-րդ տուրում Արոնյանը կխաղա Գատա Կամսկու, իսկ Կարլսենը` Ֆաբիանո Կարունայի դեմ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |