Ըստ Մկրտիչ Մինասյանի, Հայաստանի նախագահը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը![]() 17 հունվարի 2012 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանի անձնական կարծիքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը ԱԺ ընտրություններում: Ինչ վերաբերում է ՀՀԿ առաջիկա համագումարին, որտեղ վերջնականապես կորոշվի նախընտրական ցուցակը, ապա, ըստ նրա, այն հավանաբար կկայանա փետրվարի վերջում կամ մարտի սկզբին: Մինասյանը նաև մեկնաբանել է ՀՀԿ սոցհարցման արդյունքները, որոնք վկայում են, որ կուսակցության հանդեպ վստահությունը բնակչության շրջանում աճում է և այն կարող է բացարձակ հաղթանակ տանել ապագա ընտրություններում: Ըստ նրա, բացարձակ հաղթանակի մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրություններից հետո, սակայն, հավելել է. «ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը երբեք չի խուսափել պատասխանատվությունից»: Նա նշել է, որ ՀՀԿ-ն պատասխանատվություն է կրում նույնիսկ այն ոլորտների համար, որոնք գլխավորում են նրա կոալիցիոն գործընկերները: Ինչ վերաբերում է այն մտավախություններին, որ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը իր ցածր վարկանիշի պատճառով չի կարողանա անցնել նոր գումարման խորհրդարան, Մինասյանն ասել է, որ «Օրինաց երկրի» ղեկավարությունը կկարողանա լուծել այդ հարցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |