Սիրիայի և Իրանի հայերի հետաքրքրությունը Հայաստանի անշարժ գույքի շուկայի նկատմամբ կրկնապատկվել է![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Սիրիայում և Իրանում իրավիճակի ապակայունացման ֆոնի վրա դիտվում է այնտեղի հայ համայնքների հետաքրքրության ակտիվացում Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու ուղղությամբ: Այդ մասին հունվարի 17-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության նախագահ Հակոբ Բաղդասարյանը: «Ներկայումս այդ համայնքների մասնակցությունը Հայաստանի անշարժ գույքի շուկային կազմում է 10-15 տոկոս»,-ասել է նա: Մասնագետը նման հետաքրքրությունը բացատրում է նրանով, որ այնտեղ բնակվող քաղաքացիները բարձր են գնահատում Հայաստանի պոտենցիալը` սահմանների մոտ լինելու տեսանկյունից և ելնելով մարդու ազատության գործոնից: Բաղդասարյանի խոսքով, նման պոտենցիալի մասին կարծիքը, մասնավորապես Իրանի քաղաքացիների մոտ, ձևավորվել է զբոսաշրջային բազմաթիվ այցելությունների արդյունքում: Այս առնչությամբ «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության նախագահը հավելել Է, որ անշարժ գույքի պահանջարկի մեծացումը կհանգեցնի այս շուկայում գների բարձրացման: Բացի այդ, ինչպես հաղորդում է մասնագետը, Բեյրութում անշարժ գույք ունեցող Հայաստանի քաղաքացիների 50 տոկոսը կորցրել է այն: Իսկ ԱՄԷ-ի հետ սերտ բիզնես-հարաբերությունների մասին, ըստ նրա, վկայում են շաբաթական 8 անգամ իրականացվող ուղիղ չվերթերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |