«Ակցեռն» կորպորացիայի ղեկավարն անշարժ գույքի գնաճ է ակնկալում 2-3 տարուց![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի անշարժ գույքի շուկայում վերջին 2 տարում կտրուկ տատանումներ չեն արձանագրվել: Այդ մասին հունվարի 17-ին Երևանում լրագրողներին է հայտարարել «Ակցեռն» անշարժ գույքի կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Ըստ նրա, նման իրավիճակը պայմանավորված է կայունությամբ աշխատուժի և շինանյութերի շուկաներում, ինչպես նաև Հայաստան փոխանցվող դրամական փոխանցումների աննշան տատանումներով: Ընդհանուր առմամբ, ըստ Բաղդասարյանի, կայունությանը անշարժ գույքի շուկայում 2-3 տարի անց կհաջորդի գների աճը: Ինչպես հայտնել է մասնագետը, մայրաքաղաքում 1 քմ համար նվազագույն գինն այսօրվա դրությամբ Սովետաշենում է՝ 300-600 դոլար, իսկ առավելագույնը՝ 800-2500 դոլար Կենտրոնում: Մարզերում գները տատանվում են առաջարկից ու պահանջարկից կախված: Նա հավելել է, որ հետաքրքրությունը էլիտար բնակարնների հանդեպ նվազում է: Անդրադառնալով սեզոնային ակտիվությանը՝ «Ակցեռն» անշարժ գույքի կորպորացիայի նախագահը նշել է, որ ակտիվություն է նկատվում ձմռանը, երբ վերադառնում են արտագնա աշխատանքի մեկնողները, պասիվություն՝ ամռանը, երբ մարդիկ արձակուրդ են գնում: Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի չբնակեցված բնակարաններին՝ Բաղդասարյանն ասել է, որ նրանց սեփականատերերը հիմնականում սփյուռքահայեր են ՌԴ-ից, ԱՄՆ-ից և այլ երկրներից, բացի այդ, նրանք մի քանի բնակարան ունեն: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2011թ. նոյեմբերին անշարժ գույքի հետ գործարքների քանակը կազմել է 17 009՝ ավելանալով 6 տոկոսով հոկտեմբերի համեմատ: Ընթացիկ տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Երևանում 1 քմ բնակմակերեսի միջին շուկայական գինը նվազել է 6,9 հազար դրամով, կամ 2,6 տոկոսով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |