Խոսրով Հարությունյանը վստահ է, որ ՀՀԿ-ն կհաղթի խորհրդարանական ընտրություններում![]() ![]() PanARMENIAN.Net - «Ես խորապես համոզված եմ, որ Հանրապետական կուսակցությունը հաղթանակ կտանի գալիք ընտրություններում»,-Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա, կոալիցիոն ԲՀԿ և «Օրինաց երկիր» կուսակցությունները հանդիսանում են ՀՀԿ նվաճումների և անհաջողությունների կրողը և նա չի հավատում, որ նրանք կարող են դառնալ ընդդիմություն: Հարությունյանը նաև ընդգծել է, որ ավելի կարևոր է, որ կայանալիք ընտրությունների արդյունքում հաղթի հայ հասարակությունը: Ըստ նրա, «դա ոչ միայն իշխանությունների և քաղաքական ուժերի խնդիրն է, այլ բոլորի»: Ինչ վերաբերում է Քրիստոնյա-դեմոկրատական միության` գալիք ընտրություններին մասնակցելու ձևաչափին, ապա նա ասել է, որ այդ մասին կհայտարարի մարտի սկզբին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |