Ընտրակարգը փոխելու պահանջը դրվում է քաղաքական նպատակներով, գտնում է Խոսրով Հարությունյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները ցանկանում են քաղաքական դիվիդենտներ ստանալ՝ պահանջելով անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա, այդ մասին է վկայում այն, որ նրանք հայտարարությամբ հանդես եկան ոչ թե Ընտրական օրեսնդրության ընդունոմից անմիջապես հետո, այլ այն ժամանակ, երբ մինչ ընտրությունները մի քանի ամիս է մնում: Հարությունյանը նշել է, որ ամբողջապես համամասնական ընտրակարգը 100-տոկոսանոց երաշխիք չի տալիս, որ ընտրակեղծիքներ չեն լինի: Նա նշել է, որ կեղծքիներ են թույլ տալիս ոչ միայն մեծամասնական կարգով ընտրվող թեկնածուները, և ոչ միայն իշխանամետ, այլ նաև ընդդիմադիր: Հայաստանի ԱԺ բաղկացած է 131 պատագամավորներից, որոնցից 41-ն ընտրվում է մեծամասնական, 90-ը` համամասնական համակարգով: Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով իշխանություններին արգելել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ՀԱԿ-ը և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |