Սանկտ Պետերբուրգում բացվել է «Հայաստանի պետերբուրգյան գունապնակը» ցուցահանդեսը![]() 17 հունվարի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Սանկտ Պետերբուրգում` Նկարիչների միության ցուցասրահում բացվել է «Հայաստանի պետերբուրգյան գունապնակը» ցուցահանդեսը, հայտնում է BaltInfo-ն: Դա «Հայկական գունապնակ 2011» միջազգային սիպոզիումին մասնակցած մի խումբ նկարիչների ստեղծագործական հաշվետվությունն է: Խումբը ներառում է Յուրի Վասիլևին, Վալերի Օբեդկովին, Պյոտր Ռեյխետին, Ալեքսանդր Սայկովին, Ալեքսանդր Սնյատկովին, Պյոտր Տատարնիկովին: «Հայկական գունապնակ 2011» առաջին սիմպոզիումն է, որը նվիրված է պլեներային գեղանկարչությանը: Այն կազմակերպվել է Հայաստանի նկարիչների միության կողմից, որին աջակցել են «Փյունիկ» հիմնադրամը և «Լոռվա Ձոր» միությունը: Այն անցկացվել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Ստեղծագործական անձնակազմը բաղկացած է Հայաստանի,Բելառուսի և Պետերբուրգի նկարիչների միությունների ներկայացուցիչներից: Նկարիչներն այցելել են տարբեր քաղաքներ, վանքեր, հիացել տարբեր տեսարժան վայրերով: Իրենց կտավներում նրանք պատկերել են Սատանի կամրջի ձորի խորությունը, Նորավանքի կարմիր ժայռերը, Դսեղի ձորի լայնարձակությունը և, իհարկե Հայաստանի խորհրդանիշը` սրբազան Արարատը: Հայկական վանքերը եվրոպական մշակույթի հնագույն կենտրոններ են և դրանք մինչ օրս պահպանել են իրենց նշանակությունը հայ ժողովրդի կյանքում: Ցուցահանդեսին կներկայացվեն ստեղծագործություններ, որոնք արվել են անմիջականորեն բնության գրկում, ինչպես նաև գործեր, որոնք արվել են արվեստանոցում` կուտակված նյութի հիման վրա: Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 29-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |