Բորիս Բերեզովսկին հորդորում է Պուտինին «հեռանալ ցանկացած պայմանով»![]() 17 հունվարի 2012 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Օլիգարխ Բորիս Բերեզովսկին, որը թաքնվում է Լոնդոնում ռուսական արդարադատությունից, կոչ է արել Վլադիմիր Պուտինին հեռանալ «ցանկացած պայմանով», հանել իր թեկնածությունը, չեղյալ հայտարարել ՌԴ նախագահի ընտրությունները և խնդրել պատրիարք Կիրիլին ստեղծել Ազգային փրկության կոմիտե: Այս հայտարարությունը նա արել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքի իր բլոգում այսօր հրապարակված բաց նամակում: Բերեզովսկին ասել է, որ միայն «Ռուս ուղղափառ եկեղեցին կարող է դառնալ խաղաղ իշխանափոխության երաշխավորը: Նա հավելել է, որ Պուտինը կարող է «խուսափել արյունահեղությունից, կարող է թույլ չտալ Ռուսական պետության փլուզումը, երբ ժողովուրդն ու իշխանությունները վերջնականապես կկորցնեն կապը միմյանց հետ»: Ինչպես գրում է Բերեզովսկին, այժմ Պուտինը կարող է «հեռանալ ցանկացած պայմաններով», վերցնելով այնքան փառք, որքան նա բերել է Ռուսաստանին և այնքան փող, որքան նա գնահատում է իր «ստրկական աշխատանքը»: Ըստ նրա, կոմիտեին պետք է անդամակցեն Պուտինը, նրա գործընկերները, նրա հակառակորդները, բոլորը, «ում համար նշանակալի են Ռուսաստանի շահերը»: «Միասին նախապատրաստեք ընտրությունները, որտեղ ներկայացված կլինի ժամանակակից Ռուսաստանի ողջ քաղաքական ներկապնակը՝ Գռիզլովից ու Շոյգուից մինչև Լիմոնով ու Նավալնի, Ժիրինովսկուց ու Զյուգանովից մինչև Խոդորկովսկի ու Լեբեդև»,-ասել է նա: Նախօրեին Բերեզովսկին նամակ էր հղել նաև պատրիարք Կիրիլին՝ խնդրելով նպաստել խաղաղ իշխանափոխությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |