ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը քննարկել է իրավիճակը շփման գծում Անջեյ Կասպրշիկի հետ17 հունվարի 2012 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ներկա իրադրության վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև հունվարի 17-ի պլանավորված դիտարկումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում: Երկու կողմից ընդգծվեց կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և ամրացման, շփման գծում միջադեպերի կանխման մեխանիզմերի ստեղծման անհրաժեշտությունը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |