Windows 8 պլանշետներն iPad-ից ավելի թանկ կարժենան

Windows 8 պլանշետներն iPad-ից ավելի թանկ կարժենան

PanARMENIAN.Net - Microsoft-ի Windows 8 օպերացիոն համակարգով և Intel պրոցեսորներով աշխատող պլանշետային համակարգիչները ավելի թանկ են արժենալու Apple ընկերության iPad պլանշետներից՝ 600-ից 900 դոլար։

Ըստ DigiTimes-ի տեղեկությունների, թանկ լինելը կապված է Intel չիպերի ծախսերի և Windows 8 ծրագրային ապահովման հետ։ Ընդ որում, ընկերությունները չեն ցանկանում որևէ կերպ իջեցնել սարքերի արժեքը սպառողների համար, որի արդյունքում սարքը կարող է տարածում չստանալ, հատկապես, հաշվի առնելով, որ iPad-ների գինը սկսվում է 500 դոլարից։

Windows 8-ով կարող են աշխատել նաև ավելի քիչ ծախսեր պահանջող ARM պրոցեսորները։ Արտադրողները կարող են հրաժարվել Intel պրոցեսորներից ծախսերի կրճատման համար, նշում է DigiTimes-ը։

Windows 8-ով աշխատող պլանշետի թեստային տարբերակը ներկայացվել է սեպտեմբերին։ Microsoft-ը նպատակ ունի այս համակարգով մտել պլանշետային մրցակցային դաշտ և միևնույն ժամանակ շարունակել աշխատել սովորական համակարգիչներից գումարներ աշխատել։

Windows 8-ն ունի նոր Metro կոչվող ինտերֆեյս սենսորային կառավարման համար։ Այն նախագծված է թե՛ պլանշետների և թե՛ համակարգիչների համար։

Windows 8-ի վերջնական տարբերակը շուկայում կհայտնվի 2012-ին վերջին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---