Փորձագետ. Հայաստանը կզգա եվրոպական երկրների վարկանիշի անկումը միջնաժամկետ հեռանկարում![]() 17 հունվարի 2012 - 19:19 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի վարկանիշը վերջերս արդեն իջեցրել են, նոր իջեցումներ առայժմ չեմ ակնկալում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության ղեկավար Արամ Ղայֆաջյանը: Ինչ վերաբերում է եվրոպական երկրների վարկանիշների անկմանը, ապա, նրա կարծիքով, դա հիմնականում կապված է արտաքին պարտքերի սպասարկման հետ կապված դժվարությունների ծագման ռիսկի հետ: «Այդպիսի ռիսկերի հետ կապված` ներդրողները սկսում են վաճառել այդ երկրների անկախ պարտատոմսերը, ինչը էլ ավելի է բարդացնում դրությունը»,- պարզաբանել է նա: Փորձագետն արձանագրել է, որ այդ ամենը նշանակում է, որ «գլոբալ առումով ամեն ինչ չէ, որ կարգին է», և իրերի նման դրությունն անմիջապես չի անդրադառնա Հայաստանի վրա, սակայն միջնաժամկետ հեռանկարում այդ արտաքին գործոնների ազդեցությունը շղթայական սկզբունքով կանդրադառնա նաև Հայաստանի վրա: «Արդյո՞ք Հայաստանի տնտեսությունը պատրաստ է գլոբալ փոփոխությունների նման տեսակներին և տնտեսական մրրկայնության նման ալիքին: Ոչ, պատրաստ չէ: Որովհետև մեզ չի հաջողվել ո'չ տնտեսության նոր դրայվերներ ստեղծել, ո'չ դիվերսիֆիկացնել առկա մասնաճյուղերը»,- հավելել է Արամ Ղայֆաջյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |