Ադրբեջանը կհետևի ժողովրդավարությանը Կոնգոյում և Կորեայում. Մեկը լիներ, հետևեր ժողովրդավարությանն Ադրբեջանում![]() 17 հունվարի 2012 - 20:24 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանը կնախագահի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարցով ՄԱԿ ԱԽ հանձնաժողովում: Նախագահի տեղակալները կլինեն Մարոկկոն և Պակիստանը»,- հաղորդել է այսօր Day.Az-ին Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը: Բացի այդ, Աբդուլլաևի խոսքով, «Ադրբեջանը նախագահի տեղակալ կլինի զանգվածային խոցման զենքի տարածման հարցով հանձնաժողովում, որտեղ նախագահելու է ՀԱՀ-ը, իսկ մյուս տեղակալները կլինեն Պորտուգալիան և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունը»: «Այնուհետև Ադրբեջանը նախագահի տեղակալ կլինի Սուդանի գշով հանձնաժողովում, որտեղ նախագահելու է Կոլումբիան: Ադրբեջանը նախագահի տեղակալ է լինելու նաև Մերջավոր Արևելքում իրադրության հարցով հանձնաժողովում և Կորեայի դեմոկրատական հանրապետության հարցով հանձնաժողովում»,- նշել է նա: Այդ ամենը էական չէր լինի, եթե չլիներ մի, իսկ ավելի ճիշտ մի քանի «բայց»: Բերենք միայն դրանցից մի քանիսը: 2011թ. օգոստոսի 16: Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը շոկի է ենթարկել Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան Մարկուս Լենինգին, որը Բաքվում էր եռօրյա ճանաչողական այցով: «Ինձ չհաջողվեց հանդիպել դատապարտված երիտասարդ ակտիվիստ Բահթիյար Հաջիևի հետ: Ավելին, ինձ մերժեցին, քանի որ արդարադատության նախարարությունը հանդիպման համաձայնություն չի տվել»,- ասել է Լենինգը: «Ես դա գնահատում եմ, որպես կոպիտ խախտում, քանի որ ԵԽ անդամ երկրում նման վերաբերմունքը մեկ այլ երկրի օմբուդսմենի հանդեպ անթույլատրելի է»,-ասել է Լենինգը Բաքվում տված մամլո ասուլիսում:-«Այսօր ամենուր խախտվում են քաղաքացիների իրավունքները: Դեռ Հեյդար Ալիևն էր ասում, որ Ադրբեջանն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, սակայն, ժողովրդավարությունն առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությունն է: Բոլոր ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»: 2011թ. սեպտեմբերի 30: 2010թ. մրդու իրավունքների վերաբերյալ զեկույցի մեջ ընդգրկված խորհրդատվությունների կատարման մասին իր հոդվածում Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Թոմաս Համարբերգը գրում է. «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, մասնավորապես` խոսքի ազատության ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ կան»: ԵՄ հանձնակատարն իր հոդվածում նաև ադրբեջանական իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, որոնք ձերբակալվել են քաղաքական հայացքների, ինչպես նաև հակակառավարական արտահայտությունների համար: Ավելին, առկա տեղեկությունների համաձայն, որոշ միջազգային կազմակերպություններ բազմաթիվ արգելքների են բախվել երկրում դրության մոնիթորինգի իրականացման ժամանակ: Բացի այդ, Համարբերգը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել երկրում ապահովել մարդու իրավունքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնադրության համաձայն: «Խոսքի և կամարտահայտման ազատությունը ժողովրդավարության խորհրդանիշներն են, և դրանք պետք է ապահովել»,- նշել է հանձնակատարը: 2011թ. դեկտեմբերի 13: Ադրբեջանը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իմիտացիա է անում: Այդ մասին Obyektiv.tv հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության պատասխանատուՌեյչել Դեմբերը: «Դա երևում է նաև երկրի զեկույցներից, որոնք ներկայացվում են միջազգային կառույցներին: Ավելին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նորմալ օրենսդիր բազայի շղարշի ետևում, թաքնված է օրենքների անփույթ իրագործում»,- հայտարարել է իրավապաշտպանը: Դեմբերի խոսքով, Ադրբեջանի քաղաքական և դատական իշխանությունները, նրա իրավապահ մարմիններին չեն կարողանա մոլորեցնել միջազգային հանրությանը, քանի որ բոլորն էլ գիտեն, որ երիտասարդ ակտիվիստները ձերբակալված են իրենց հայացքների համար: «Բանտերում դեռևս տասնյակ մարդիկ կան, ովքեր պատժվել են խոսքի և հավաքների ազատության օրինական իրավունքն իրականցնելու փորձի համար»,-ընդգծել է նա: Նման կարծիքների շարքը կարելի է անվերջ շարունակել: Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են. Կոնգոյի և Կորեայի «բախտը բերել է»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |