ԵՄ-ն ու ԵԱՀԿ-ն 1,7 մլն եվրոյով կաջակցեն Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը

ԵՄ-ն ու ԵԱՀԿ-ն 1,7 մլն եվրոյով կաջակցեն Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կաջակցեն Հայաստանում 2012 և 2013թթ. կայանալիք ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: ԵՄ և ԵԱՀԿ համաձայնության են եկել համատեղ ծրագրի իրականացման շուրջ, որի արժեքը կկազմի 1,7 միլիոն եվրո: Ֆինանսավորումը կկատարվի Եվրամիության, իսկ իրականացումը` ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի կողմից:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Երևանում ԵՄ պատվիրակության մամլո ծառայությունից, ծրագիրը նախատեսում է հետևյալ նպատակների իրականացում. քաղաքացիական հասարակության հմտությունների ամրապնդում` արհեստավարժ կերպով տեղական դիտորդական գործունեության իրականացման և ընտրական գործընթացների` ներառյալ ընտրարշավների, քվեարկության և բողոքարկումների ընթացակարգերի մասին զեկույցների պատրաստման համար, երկրում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդում և սատարում` Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի ուժեղացման և աշխարհագրական տեղակայության ընդլայնման միջոցով` 2012 և 2013թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ, ընթացքում և հետո: Տարածքային գրասենյակների հիմնումը թույլ կտա ՄԻՊ գրասենյակին ավելի հասանելի դառնալ մարզերի ազգաբնակչության համար, ինչպես նաև կնպաստի Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---