Ջորջ Լուկասը ցանկանում է հեռանալ կինոբիզնեսից18 հունվարի 2012 - 09:52 AMT PanARMENIAN.Net - Հայտնի կինոռեժիսոր Ջորջ Լուկասը` «Ինդիանա Ջոնսի» և «Աստղային պատերազմների» ստեղծողը, պատրաստվում է հեռանալ կինոբիզնեսից: «Ես հեռանում եմ: Ետևում եմ թողնում այս ամբողջ բիզնեսը, այս ընկերությունը և առհասարակ ամեն ինչ»,-ռեժիսորի խոսքը մեջբերում է The New York Times-ը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Լուկասի մոտ հիասթափություն է առաջացրել հոլիվուդյան ստուդիաների արձագանքը իր վերջին պրոդյուսերական նախագծին` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների «Կարմիր պոչեր» կոչվող ավիացիոն էպոսին, որը նվիրված է սևամորթ օդաչուներին: 58 մլն դոլար արժողությամբ բյուջեով նախագիծը, որն ամբողջովին պատրասվել է Lucasfilm ստուդիայում, վստահվել է Էնթոնի Հեմինգուեյին, ով ավելի վաղ զբաղվել է միայն սերիալներով, սակայն բազմաթիվ դրվագներ պատրաստել է հենց Լուկասը: Սակայն անգամ Լուկասի ամբողջ ազդեցությունը չի նպաստել նրան, որ այն հետաքրքրություն առաջացնի խոշոր ստուդիաների մոտ: Արդյունքում Լուկասը ստիպված է եղել ինքնուրույն վճարել ամեն ինչի համար, այդ թվում կրկնօրինակների: «XX Century Fox» հանձն է առել Հյուսիսային Ամերիկայի սահմաններում ֆիլմի դիստրիբյուցիայով զբաղվելը, սակայն ոչ մի ցենտ չի ներդրել նախագծում: «Կարմիր պոչերը» վերջին ֆիլմն էր, որ նա ուզում էր նկարահանել: Նա առաջին անգամ սկսել է այն դեռևս 23 տարի առաջ, իսկ այժմ նա ամեն ինչ ավարտել է: Նրան հաջողվել է այն ամենը, ինչ շատերին չի հաջողվել` անել այն, ինչ նա ուզում էր: Այժմ նրա կյանքում նար փուլ է»,- պնդում է Լուկասի վերջին բոլոր նախագծերի պրոդյուսեր Ռիք Մաքքալումը: Ըստ նրա, այսուհետ Լուկասը սկսելու է նկարահանել էքսպերիմենտալ, արթհաուսային ֆիլմեր, որոնք նման են նրանց, որոնցով նա սկսել է 1960-ականներին: Միևնույն ժամանակ ռեժիսորը հույս ունի, որ վարձակալության առաջին հանգստյան օրերին իր հերոսական դրաման կստանա 20-30 մլն դոլար եկամուտ, որոնք համանման են այլ անկախ նախագծերին, օրինակ Թեյթ Թեյլորի «Աղախինները» նախագծին, որը ևս աֆրոամերիկացիների մասին է: Դրա բյուջեն, ըստ Imdb.com-ի տվյալների, մոտ 2 անգամ քիչ էր` 25 մլն դոլար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |