Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը պատրաստվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքին![]() 18 հունվարի 2012 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունն այժմ օրենքների և դրույթների նախագծեր է պատրաստում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքի համար: Այդ մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ճգնաժամ – 2008» հեռուստածրագրի եթերում հայտնել է վարչապետ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով` թեև հետընթաց «միանգամայն կարող է և չլինել», բայց եթե այն, այնուամենայնիվ, տեղ գտնի, ապա կանդրադառնա նաև Ռուսաստանի վրա: «Մեր գործը կամ մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ժամանակին պատրաստվենք այդ հնարավոր ռիսկերին»,- ընդգծել է Պուտինը: Վարչապետը մեկնաբանել է նաև 2008թ. ճգնաժամը` նշելով, որ Ռուսաստանը դրան դիմադրելու համար 3 տրլն ռուբլի է ծախսել: «Դա, իսկապես, ահռելի գումար է, բայց այդ միջոցների մի մասը մենք անգամ հետ ենք վերադարձրել, ընդ որում` եկամուտով»,- նշել է նա: Դրա հետ մեկտեղ, Պուտինի խոսքով, Ռուսաստանն արդեն վերականգնել է տնտեսությունը նախաճգնաժամային մակարդակի ծավալների մինչև 2/3-ի չափով:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |