Լևոն Արոնյանը Վեյկ-ան-Զեեում 4-րդ տուրում հաղթանակ է տարել Գատա Կամսկիի նկատմամբ18 հունվարի 2012 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը հերթական հաղթանակն է գրանցել «Տատա Սթիլ» շախմատի փառատոնում, որն անցկացվում է Վեյկ-ան-Զեեում: Հայ գրոսմայստերը 4-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով հաղթանակ է տարել Գատա Կամսկիի (ԱՄՆ) նկատմամբ: Արոնյանը 3 միավոր է վաստակել և կիսում է 1-2-րդ տեղերը Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ, որը ոչ ոքի է խաղացել Ֆաբիո Կարուանայի (Իտալիա) հետ: Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) և Կարուանան 2,5-ական միավորով կիսում են 3-4-րդ տեղերը: Հունվարի 18-ին շախմատիստները հանգստանում են, իսկ մեկ օր անց կկայանա 5-րդ տուրը: Արոնյանը կհանդիպի Լյուկ Վան Վելիի (Հոլանդիա), իսկ Կարլսենը` Անիշ Գիրիի (Հոլանդիա) հետ: Մրցաշարում ժամանակի հսկողությունը 100 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 50 րոպե 20 քայլի համար և 15 րոպե մինչև պարտիայի ավարտը` ավելացնելով 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Առաջնությունը կավարտվի հունվարի 29-ին, և շախմատիստները բացի հունվարի 18-ից կհանգստանան նաև հունվարի 23-ին և 26-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |