2012թ. սփյուռքի նախարարությունը կկենտրոնանա արդեն մեկնարկած ծրագրերի զարգացման վրա![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունը ներկայացրել է 2012թ. ծրագիրը: Մասնավորապես նախարարությունը մտադիր է այս տարի զարգացնել արդեն մեկնարկած ծրագրերը, այն է՝ «Արի տուն», «Մեր մեծերը»: ԵՊՀ բազայի վրա նախատեսվում է վերապատրաստման ամառային դպրոց բացել 5 մասնագիտությունների գծով: Նախարարությունը մտադիր է նաև կազմակերպել հայագիտական կենտրոնների և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավարների հավաք-հանդիպում: 2012թ. նախարարությունը ծրագրում է նաև հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներ: Դրանք են հայ գրողների խորհրդաժողովը, հայ լրագրողների հավաքը, «Մենք պետք է խոսենք հայերեն», «Մայրենի լեզվի դեսպան», «Ցեղասպանության մասնունքների հավաքածու», ինչպես նաև «Համայնքը՝ համայնքին» շարժման մեկնարկը: Անդրադառնալով «Ցեղասպանության մասունքների հավաքածու» ծրագրին՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, ում մոտ պահպանվել են Ցեղասպանությանն առնչվող մասունքներ, փոխանցել դրանք նախարարության համապատասխան հանձնաժողովին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |