Սերգեյ Լավրով. Ռուսաստանը մտադիր է այսուհետ ևս օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը![]() 18 հունվարի 2012 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Հինգշաբթի օրը` հունվարի 19-ին, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը նախապատրաստելու հարցով, չորեքշաբթի օրը 2011թ. ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների ամփոփիչ մամլո ասուլիսում ռուսական և արտասահմանյան լրագրողների համար հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: «Ռուսաստանը մտադիր է այսուհետ ևս օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, Մինսկի խմբի համանախագահները նույնպես ներկա կգտնվեն նախագահների հանդիպմանը Սոչիում»,- ասել է Լավրովը: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին Սոչիում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |