Արտակ Շաքարյան. Հրանտ Դինքի սպանության իրական պատվիրատուները մնացին ազատության մեջ![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքագետ Արտակ Շաքարյանը մեկնաբանել է Ստամբուլի դատարանի երեկվա դատավճիռը, որի համաձայն ազատազրկման տարբեր չափերի են դատապարտվել հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները: Շաքարյանը հայտարարել է, որ համամիտ չէ այն կարծիքին, թե Թուրքիան մինչև վերջ հասցրեց Դինքի սպանության գործով դատավարությունը՝ նշելով, որ իրական պատվիրատուները մնացին ազատության մեջ»,-ասել է նա: Նա նշել է, որ ըստ նրա, ամենավատն այն է, որ դատարանը ճանաչել է, որ սպանությունը նախապես կազմակերպված չի եղել, որի արդյունքում կկրճատվի նաև մարդասպան Օգյուն Սամասթի ազատազրկման ժամկետը: Նա նաև նշել է, որ այդ գործի երրորդ մասնակիցը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, սակայն, ոչ թե Դինքի սպանության համար, այլ Տրաբզոնում «Մակդոնալդսի» պայթեցման նախապատրաստման համար: «Դատարանը նաև հաշվի չի առել այն տեղեկությունը, որ ոստիկանությունը մի քանի ամիս առաջ տեղեկություն էր ստացել Դինքի սպանության նախապատրաստման մասին, սակայն ոչինչ չէր ձեռնարկել»,-ասել է նա: Վերջում Շաքարյանը նշեց, որ թուրքական իշխանությունները այս գործը կապեցին «Էրգենեկոնի» հետ՝ ճնշում գործադրելու համար ռազմական մասնագետների վրա: Թուրքական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Էրհան Թունջելիին և ցմահ բանտարկությանՅասին Հայալին: Դատավարությունը տևեց 5 տարի: Հրանտ Դինքը սպանվել է 200թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |