Դավիթ Նալբանդյանը երկրորդ շրջանից դուրս է մնացել Australian open առաջնությունից![]() 18 հունվարի 2012 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Australian open առաջնությունից, որը տեղի է ունենում Մելբուրնում: Երկրորդ շրջանում Նալբանդյանը հանդիպել է Ջոն Իսների հետ`ԱՄՆ: Հանդիպումը տևել է մոտ 6 ժամ: Արգենտինացին հաղթել է առաջին սեթում 6:4 հաշվով, ապա զիջել է 3:6 հաշվով: Նա նաև ուժեղ է եղել երրորդ սեթում` 6:2, սակայն դարձյալ նախաձեռնությունը թողել է հակառակորդին և վերջին երկու սեթերում զիջել է 6:7, 8:10 հաշվով; Մրցումների երրորդ շրջանում Իսները կխաղա Ֆելիսիանո Լոպեսի հետ` Իսպանիա, ով հաղթել է Ֆլավիո Չիպոլլուին` Իտալիա: Ավստրալիայի բաց առաջնությունը` Australian open-ը Մեծ սաղավարտի առաջնություններից է: Այն ամեն տարի անցկացվում է Մելբուրնում հունվար ամսին, և համարվում է թենիսային սեզոնի Մեծ սաղավարտի առաջին առաջնությունը: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 12 մլն դոլար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |