Պետեկամուտների կոմիտե. Հայաստանում չկա որևէ տնտեսվարող սուբյեկտ, որը «մաքուր» է աշխատում 18 հունվարի 2012 - 14:16 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում չկա որևէ տնտեսվարող սուբյեկտ, որը տարվա ընթացքում չունենա բացթողումներ կամ որևէ խախտում կատարած չլինի»,- հունվարի 18-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Խոսքը, մասնավորապես, գնում է այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտները միշտ չէ, որ տրամադրում են կտրոնները, ինչի համար պետք է տուգանվեն առաջին անգամ 150 հազ դրամով, երկրորդ դեպքում` 300 հազ. դրամով (և 5 օրով գործունեության դադարեցմամբ), երրորդ դեպքում` 600 հազ դրամով (և 10 օրով գործունեության դադարեցմամբ): Լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ մայրաքաղաքի «Մոսկվիչկա» սուպերմարկետում հսկիչ դրամարկղային սարքերով կտրոն չեն տրամադրում: Ինչպես հաղորդել է Արմեն Ալավերդյանը, «թեժ գծով» Պետկոմիտեն քաղաքացիներից բողոքներ է ստանում այն առնչությամբ, որ այս կամ այն տնտեսվարող սուբյեկտը կտրոն չի տրամադրում, այդ դեպքում կառույցի աշխատակիցներն արձագանքում են բողոքներին և տեղում արձանագրում նման դեպքերը: Այս կապակցությամբ Արմեն Ալավերդյանը սուպերմարկետների ներկայացուցիչներին կոչ է արել ավելի զգոն լինել, քանի որ ներմուծված փոփոխությունների համաձայն երկրորդ անգամ կտրոն չտրամադրելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները պետք է տուգանք վճարեն հաշվետու ժամանակահատվածի շահույթի 2% չափով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |