Հունվարի 19-ին՝ Դինքի սպանության օրը, Ստամբուլում լայնածավալ ակցիա տեղի կունենա![]() 18 հունվարի 2012 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Ստամբուլում նախատեսվում է լայնածավալ ակցիա՝ նվիրված հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի աղբյուրը Ստամբուլում, այս տարի նախատեսվում է մեծ միջոցառում, քանի որ սպանության օրը համընկավ այդ գործով Ստամբուլի դատարանի դատավճռի կայացման հետ: «Ակցիան երկու փուլով կանցնի՝ ցերեկը և երեկոյան: Սկզբում խաղաղ երթ կկայանա Տաքսիմ հրապարակից մինչև «Ակոսի» խմբագրություն՝ տեղի ժամանակով 13:00-ին, իսկ երեկոյան երթը կանցնի Իսթիքլյալ գլխավոր փողոցով»,-ասել է աղբյուրը: Ինչպես հայտնի է, երեկ Ստամբուլում լայնամասշտաբ բողոքի ակցիա է տեղի ունեցել Ստամբուլի դատարանի դատավճռի դեմ: Նախօրեին դատարանը ցմահ բանտարկության դատապարտեց Էրհան Թունջելին ու 10 տարվա ազատազրկամն Յասին Հայալին՝ Դինքի սպանության գործով: Դատավարությունը տևեց 5 տարի: Հրանտ Դինքը սպանվել է 200թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |