Արտախորհրդարանական ընդդիմությունն իր ուղղումներն է առաջրկում կատարել Ընտրական օրենսգրքում 18 հունվարի 2012 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Մի շարք արտախորհրդարանական կուսակցություններ համատեղ հանդես են եկել Ընտրական օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարելու առաջարկությամբ: Մասնավորապես, նրանք առաջարկում են անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ինչպես նաև փոխել կուսակցությունների ընտրություններին մասնակցելու գրանցման կարգը: Այդ կուսակցությունները դժգոհ են գործող օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ գրավի չափից, որը կազմում է նվազագույն աշխատավարձի 8000-պատիկը՝ 8 մլն դրամ: Ըստ Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանի, այդ դրույթը հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, այլասերում է ժողովրդին, որին ներշնչում են, որ նա, ով չի կարող նման գումար մուծել, չի կարող կառավարել երկիրը: Արտախորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է կրճատել այդ գումարը՝ սահմանելով նվազագույն աշխատավարձի 80-պատաիկի չափով, կամ որպես այլընտրանք ընդունել կողմնակիցների ստորագրահավաքը՝ կուսակցությունների համար 50 հազար, իսկ դաշինքների համար՝ 75 հազար ստորագրություն: Այդ կուսակցությունների մեկ այլ պահանջն է կուսակցությունների համար 5-տոկոսանոց իսկ դաշինքների համար 7-տոկոսանոց պատնեշի վերացումը ԱԺ ընտրություններում: Նրանք առաջարկում են, որպեսզի հաշվարկվի մեկ մանդատ ստանալու համար անհրաժեշտ ձայների քանակը և եթե քաղաքական ուժը հավաքի նույնիսկ մեկ մանդատ ստանալու համար բավարար քվեներ, կարողանա անցնել խորհրդարան: Առաջարկությունները ստորագրել են 8 կուսակցություններ, այդ թվում ՀԴԿ-ն, Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, «Մայր Հայրենիքը»: Նշենք, որ խորհրդարանական ընդդիմադիր ՀՅԴ-ն ու «Ժառանգություն» կուսակցությունը դեկտեմբերի 27-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին չեղյալ հայտարարել մեծամասնական ընտրակարգը: Դա ստացավ ՀԱԿ-ի ու այլ ընդդիմադիր ուժերի աջակցությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |