Երուսաղեմի հայերը տոնում են Քրիստոսի Ծնունդը![]() 18 հունվարի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը միակ երկիրն է, որտեղ Սուրբ Ծնունդը պաշտոնապես տոնում են երեք տարբեր օրերի: Այդպես, Հայկական ուղղափառ եկեղեցում Ծննդյան տոնակատարությունը հունվարի 18-19-ին է հին տոմարով: Ի նշանավորումն Ծննդյան լուսավոր տոնի ՀԱԵ Երուսաղեմյան թեմի պատրիարքը կգլխավորի Երուսաղեմի Հին քաղաքից Բեթղեհեմ շարժվող թափորը: Այնուհետև Բեթղեհեմում` Ծննդյան տաճարում, տոնի պատվին տեղի կունենա ընդունելություն, իսկ երեկոյան տոնական պատարագ կմատուցվի: Ըստ ավանդույթի, այդ օրը հավաքվում են տոնական ճաշի, որի սեղանին պետք է անպայման լինեն փլավն ու ձուկը: Այդ օրը համընկնում է նաև Հունական և Ռուսական ուղղափառ եկեղեցիների ուխտագնացության հետ Քասր ալ-Յահուդի` Աստծո հայտնության տոնի առթիվ, իսկ Եթովպյան ուղղափառ եկեղեցին տոնում է Քրիստոսի Մկրտությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |