Արթուր Բաղդասարյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է Մինսկ կատարած հունվարյան այցի արդյունքները18 հունվարի 2012 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին: Ինչպես հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը, անդրադառնալով հունվար ամսին իր գլխավորած պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն կատարած այցին` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ իր հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Լեոնիդ Մալցևի, Պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի, ինչպես նաև Բելառուսի Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարության հետ եղել են առավելապես արդյունավետ և մեծապես կնպաստեն մի շարք ոլորտներում հայ-բելառուսական կապերի խորացմանը: Այս և մի շարք այլ հանդիպումների արդյունքում այս տարվա ընթացքում Հայաստան են այցելելու Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության, Ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարության, ինչպես նաև Գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարության և Արդյունաբերության նախարարության պատվիրակությունները` ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով: Ընկերության ներկայացուցչությունը հիմնելու նպատակով` գյուղատնտեսական սարքավորումների և տեխնիկայի ոլորտի “Պրոագրոլիզինգ” ընկերության պատվիրակությունը Հայաստան կայցելի արդեն հունվար ամսվա վերջին: Դեսպանն իր համոզմունքն է հայտնել, որ բելառուսյան այցը նոր թափ կհաղորդի մի շարք ոլորտներում հայ-բելառուսական համագործակցությանը և տեղեկացրել, որ իր գլխավորությամբ արդեն իրականացվում են առաջիկայում սպասվող այցերի կազմակերպման աշխատանքները: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա |