The Guardian. Ակնհայտ է, որ Հրանտ Դինքի սպանությանում ներգրավված են եղել նաև պաշտոնական անձինք![]() 18 հունվարի 2012 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Սատմբուլի դատարանի որոշումը այն մասին, որ Հրանտ Դինքի սպանությունը նախապես ծրագրված չի եղել, ավելի հեռացրեց մեզ ճշմարտությունից: Այդ մասին բրիտանական The Guardian-ին հայտնել է Թուրքիայի Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Էնդրյու Գարդները: «Դեռևս հետաքննության հենց սկզբից` 5 տարի առաջ, ակնհայտ էր, որ Հրանտ Դինքի սպանությանը մասնակցել են նաև պաշտոնական անձինք, և որ հետաքննությունում աշխատում են մարդիկ, ովքեր միասնական ցանց են ներկայացնում»,-Գարդների խոսքն ընդգծում է Guardian-ը: «Այդ որոշումը կարող է հանգեցնել իշխանությունների անպատժելիությանը»,-ընդգծել է իրավաբանը: Նախօրեին թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Էրխան Թունջելիին և 10 տարի ազատազրկման Յասին Խայալին, ովքեր մեղադրվում են «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասնակցության մեջ: Գործով դատավարությունը ավարտվել է լրագրողի սպանությունից 5 տարի անց: 2007թ հունվարի 19 Հրանտ Դինքը սպանվել էր իր պարբերականի խմբագրության առջև: Սպանության մեջ կասկածվող 17-ամյա Օգյուն Սամաստը ձերբակալավել էր միջադեպից 23 ժամ անց: 2011թ ամռանը Ստամբուլի դատարանը կայացրեց Սամաստին 21 տարի ազատազրկման ենթարկելու որոշումը: Լսումների ընթացքում Սամաստը հայտարարել էր, որ դարձել էր թուրք իշխանությունների հակահայկական պրոպագանդայի զոհ: Դինքի ընտանիքի դատապաշտպանները կարծում են, որ Սամաստը հանցագործությունը պատվիրողների ձեռքում ընդամենը գործիք էր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |