Գորիս-Քարահունջ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. կան զոհեր![]() 19 հունվարի 2012 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին ժամը 23.58-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Գորիս-Քարահունջ ավտոճանապարհի 9-րդ կմ-ում ավտոմեքենա է ընկել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 08 TT 944 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ`1972 թվականին ծնված Գևորգ Շատունց) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ավտոմեքենայի վարորդ Գ.Շատունցի, ուղևոր`1969 թվականին ծնված Աշխեն Ղազարյանի դիերը և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով` ուղևոր,1992 թվականին ծնված Արամ Գրիգորյանին, որոնց շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Գորիս քաղաքի հիվանդանոց: Ա.Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |