Լրացել է Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցը19 հունվարի 2012 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հունվարի 19-ին, լրանում է հայ-թուրքական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցը: 2007թ հունվարի 19 Հրանտ Դինքը սպանվել էր հենց իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Նախօրեին թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Էրհան Թունջելին և 10 տարի ազատազրկման Յասին Հայալին, ովքեր մեղադրվում են «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասնակցության մեջ: Այսօր, ինչպես և ամեն տարի, Ստամբուլում ծրագրվում է անցկացնել ակցիա` նվիրված Դինքի հիշատակին: Ինչպես հայտնում է Ստամբուլում PanARMENIAN.Net ի աղբյուրը, ծրագրվում է անցկացնել լայնամասշտաբ ակցիաներ, քանի որ սպանության օրը համընկել է այդ գործով Ստամբուլի դատարանի որոշման կայացման օրվա հետ: «Ակցիաները կանցնեն 2 փուլով` ցերեկը և երեկոյան: Նախ ծրագրվում է իրականացնել խաղաղ երթ Թաքսիմ հրապարակից մինչև «Ակոսի» խմբագրատուն, որը սկսվում է թուրքական ժամանակով ժամը 13.00, իսկ երեկոյան տեղի կունենա մեկ այլ ակցիա` Իստիկլյալ գլխավոր փողոցով»,-ասել է աղբյուրը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |