Մոսկվան ու Վաշինգտոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջխաղացման հեռանկարները![]() 19 հունվարի 2012 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հունվարի 17 Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնիհետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում Կարասինն ու Գորդոնը անդրադարձել են ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման առաջխաղացման հեռանկարներին: Քննարկվել են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերությունները Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի և Անդրկովկասի պետությունների հետ, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: Հունվարի 23-ին Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |