Երևանի Փակ շուկայի վերակառուցման նախագիծ դեռևս չկա

Երևանի Փակ շուկայի վերակառուցման նախագիծ դեռևս չկա

PanARMENIAN.Net - Երևանի Փակ շուկայի վերգետնյա հատվածի վերակառուցման ծրագիր դեռ չկա, հունվարի 19-ին լրագրողներին է հայտնել ՀՀ մշակությի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ նրա, Ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքները ևս դադարեցված են քաղաքապետարանի որոշմամբ:

«Երեկ մեր մասնագետները եղել են տեղում, հասկանալու համար, թե կարող են արդյոք ստորգետնյա աշխատանքները վնասել շենքին, իսկ այսօր առավոտյան ինձ զեկուցել են, որ նման խնդիրներ չկան»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է վերգետնյա աշխատանքներին, ապա, ըստ նրա, այս պահի դրությամբ վերակառուցման մասին խոսք լինել չի կարող, քանի որ չկա նախագիծ:

35  Գունավորը, Բուրավետը, Փակը: Փակ շուկայի վերջին օրերը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---