Հայերը պատրաստ են պետհամարանիշի համար 90 000 դոլար վճարել, իսկ Թումանյաի տան համար 25000` ոչ՞![]() 19 հունվարի 2012 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Մի քանի ժամ առաջ Facebook սոցիալական ցանցում բացված «Թումանյանական հեքիաթ» անունով նոր խումբը գումար է հանգանակում Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը գնելու համար: «2007 թվականին այդ տունը վաճառվում էր ընդամենը 25 հազար դոլարով: Այդ ժամանակ ոչ ոք այդ գումարը չտվեց, սակայն հենց նույն օրը Երևանում աճուրդով ավտոմեքենայի պետհամարանիշ վաճառվեց 90 հազար դոլարով: Եվ արդեն երեկ լուրը լսելուց հետո մտածեցի, որ կարելի է գտնել 70 ընկերություն, որոնք կհանգանակեն յուրաքանչյուրը 1000-ական դոլար, տունը կգնենք ու թեման փակենք»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ, «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր Մերուժան Մինասյանը` նշելով, որ արդեն իսկ արձագանքել են 12 ընկերություններ և խոստացել են նվիրաբերել պահանջվող գումարը: Իսկ հայ-ամերիկյան հասարակական կազմակերպություններից մեկն էլ խոստացել է ամբողջովին իր վրա վերցնել վերականգնողական աշխատանքները: Ինչ վերաբերում է կառավարության հետ համագործակցությանը, ապա խումբն այդ մասին դեռ չի մտածում. «Ուզում ենք որոշակի գումար հավաքել, նոր նրանց հետ կկապվենք: Գուցե պետական այրերն ինքնուրույն էլ խնդիրը լուծեն: Դեռևս ոչինչ պարզ չէ: Նաև սպասում ենք` ինչ տեղեկություններ կհաղորդի կառավարության կողմից գործուղված խումբը»: Նախաձեռնության հեղինակը նշեց, որ իրենք պատրաստ են անգամ ընկերների նեղ շրջանակով խնդիրը լուծել, սակայն շատ ուրախ կլինեն, եթե հաջողվի 70 կազմակերպություն միավորել մեկ գաղափարի շուրջը: Խոսքը գնում է Թբիլիսիի Դավիթաշվիլու 18 հասցեում տեղակայված տան մասին, որտեղ Հովհաննես Թումանյանն ապրել է 1909-1923 թթ-ը, իսկ 1952 թ-ին տան իրերը տեղափոխվել են Երևան: 6 սենյակներից 4-ը վերածվել էին գրադարանի, իսկ մյուս 2-ը` մնացել գրողի ժառանգներին: Անկախացումից հետո Վրաստանը այն «պահպանելու համար» պարտք է վերցրել Լեժավա ազգանունով մեծահարուստից, և այն չի մարել, ինչ պատճառով այդ պարտքերի դիմաց տունն անցել է նրան: Դեռ 2004 թ-ին Լեժավան առաջարկել է գնել այն ընդամենը 24 հազար դոլարով: Այսօր այն վաճառվում է 70 հազար դոլարով: Լեժավայի որդուն գնորդը ներկայացել է որպես Turan Georgia դիզայներական ընկերության ներկայացուցիչ, ով բնակարանը գնում է իր բանվորների համար: Բնակարանի մյուս մասն, այսօր պատկանում է Թումանյանի ծոռնուհուն` Ալյոնա Կոլեսնիկովային, ում առաջարկվել է վաճառել բնակարանի իր հատվածը, սակայն նա հրաժարվել է, պնդելով, որ կվաճառի այն միայն հայ համայնքին` հայ մշակույթի կենտրոն ստեղծելու պայմանով: Շենքը վթարային է և տունն ունի բազմաթիվ խնդիրներ: Դրանով է պայմանավորված քաղաքի կենտրոնում տան ցածր գինը: Օրերս տան մեջ սկսվել են վերանորոգման աշխատանքներ, դռներից մեկն արդեն փակվել է սվաղով: Այսօր Հայաստանից պատվիրակություն կմեկնի` Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ: Նրանք կփորցեն վրացի գործընկերների հետ ընդհանուր հայտարարի գալ: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |