Եվրախորհրդարանականը հիասթափված է Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռից

Եվրախորհրդարանականը հիասթափված է Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռից

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանի դատավճիռը հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հիասթափություն է առաջացնում: Նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի անդամ, Թուրքիայի գծով զեկուցող Ռիա Օօմեն-Ռույտենը:

Ըստ Ռույտենի, Դինքի գործը կարող էր լավ գործող դատական համակարգի օրինակ դառնալ»: «Այդ որոշումն ապացուցեց Թուրքիայում դատական բարեփոխումների անհրաժեշտությունը»,-հավելել է նա:

Իր զեկույցներում Ռույտենը միշտ նշել է Դինքի գործով հետաքննության անհրաժեշտությունը:

2007թ հունվարի 19 Հրանտ Դինքը սպանվեց հենց իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը:

Նախօրեին թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Էրհան Թունջելին և 10 տարի ազատազրկման Յասին Հայալին, ովքեր մեղադրվում են «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասնակցության մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---