Հայտնի թուրք լրագրողը ուղիղ եթերում հայտարարել է, որ ինքը հայ է

Հայտնի թուրք լրագրողը ուղիղ եթերում հայտարարել է, որ ինքը հայ է

PanARMENIAN.Net - Հայտնի թուրք լրագրող, հեռուստահաղորդավար ու գրող Ահմեդ Հաքանը հայտարարել է CNNTurk-ի ուղիղ եթերում, որ ինքը հայ է, երբ մեկնաբանել է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը:

«Ես մի բան հասկացա, որ հանրության մեջ «հայ» բառը կիրառվում է միայն որպես հայհոյանք: Ուստի, ես ուղիղ եթերում հայտարարում եմ, որ հայ եմ, դուք դե՞մ եք»,-հայտարարել է Ահմեդ Հաքանը:

2007թ հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց հենց իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը:

Նախօրեին թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Էրհան Թունջելին և 10 տարի ազատազրկման Յասին Հայալին, ովքեր մեղադրվում են «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասնակցության մեջ:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---