«ԱրմենՏել»-ը գործարկել է վիրտուալ սերվերի ծառայություն![]() 19 հունվարի 2012 - 17:10 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունը հայտնում է իրավաբանական անձանց համար VDS (Virtual Dedicated Server)՝ վիրտուալ սերվերի ծառայության գործարկման մասին ընկերության տվյալների կենտրոնի (Data Center) հիման վրա: 512 ՄԲ հատկացված օպերատիվ հիշողությամբ «VDS 10 GB» ծառայության ամսեկան բաժանորդավճարը կազմում է 10 000 դրամ: Հնարավոր է լրացուցիչ ավելացնել սկավառակի ծավալը (HDD) և օպերատիվ հիշողությանը (RAM): Ռեսուրսների հասանելիությունն ապահովվում է արտաքին կապուղիների համար` 20 Մբվ, իսկ ներքին կապուղիների համար` 100 Մբվ արագությամբ: «ԱրմենՏել»-ի տվյալների կենտրոնը հագեցած է կապի արագագործ կապուղիներով` սեփական օպտիկամանրաթելային գծերի միջոցով: Մոնիթորինգի ավտոմատացված համակարգերն ապահովում են աշխատունակության շուրջօրյա դիտարկումը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |