Հայաստանի երիտասարդական նվագախմբի տարվա առաջին համերգը լի է պրեմիերաներով![]() 19 հունվարի 2012 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) տարվա առաջին համերգը: Նվագախմբի հետ հանդես է գալու Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչը: Համերգում տեղի է ունենալու Կարեն Անանյանի «Լեգենդ լարային նվագախմբի համար» ստեղծագործության պրեմիերան, որը նվիրվելու է նվագախմբին: Բացի այդ ստեղծագործություններից, համերգի ընթացքում տեղի են ունենալու հայաստանյան պրեմիերաներ: Դրանք են Էրիկ Վոլֆգանգ Կորնգոլդի ջութակի կոնցերտը (Մենակատար Ռոման Սիմովիչ) և Էռնեստ Շոսոնի սիմֆոնիան: Համերգի շրջանակում տեղի է ունենալու նվագախմբի անդրանիկ` Music is the answer ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկվել է SONY-DADC ձայնագրման ստուդիայում: Ռոման Սիմովիչը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստերն է: Նա համարվում է ժամանակի ամենավիրտուոզ ջութակահարներից մեկը, ով հիանալի կերպով զգում է երաժշտությունը: Ելույթ է ունենում աշխարհի ամենահայտնի բեմերում և նվագախմբերի հետ, հաղթել բազմաթիվ մրցույթներում: 2005թ. Ռոդոլֆո Լիպիցերի անվան ջութակահարների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, Սիոն Վալեի (Շվեյցարիա), Յամպոլսկու անվան (Ռուսաստան) և Վենյավսկու անվան (Լեհաստան) ջութակահարների միջազգային մրցույթներին ստացած մրցանակները համալրում են նրա պարգևների շարքը` դասելով Սիմովիչին իր սերնդակիցների լավագույն ջութակահարների շարքում: Նրան տարբեր լրատվամիջոցները կնքել են տարբեր մականուններով, որոնք ներկայացնում են Սիմովիչ անհատին և երաժիշտին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |