Սիլվիո Բեռլուսկոնին մտածում է «Միլան» ֆուտբոլային ակումբը վաճառելու մասին![]() 19 հունվարի 2012 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մտածում է «Միլան» ֆուտբոլային ակումբը վաճառելու մասին: Իտալական ակումբը կարող են գնել Բեռլուսկոնիի ռուս բարեկամները, հայտնում է pravda.ru-ն: Սակայն, դրանք դեռ լուրեր են: Օրերս հերթական անգամ տեղեկություն է հայտնվել, որտեղ ասվում է, որ Իտալիայի նախկին վարչապետը լրջորեն մտածում է իր ֆուտբոլային ակումբը վաճառելու մասին, որի սեփականատերն է նա արդեն գրեթե 26 տարի շարունակ: Բեռլուսկոնիի շրջապատում նշում են, որ նա որոշել է ձերբազատվել ակումբից վատ ֆինանսական վիճակի պատճառով: «Միլանի» պարտքերը, որոշ գնահատականներով, կազմում են 75-110 մլն եվրո տարեկան: Հավանաբար, հենց այդ վնասների փոխհատուցմամբ է ստիպված զբաղվել Բեռլուսկոնին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |